Ուղեցույց
Այն ամենը, ինչ պետք է իմանալ արշավից առաջ
🎒 Պատրաստվել
- 01Ամրագրիր արշավը առնվազն 2 օր առաջ։
- 02Նախորդ օրը լավ քնիր և խուսափիր ծանր սնունդից։
- 03Վերցրու լեռնային կոշիկներ, անձրևանոց, 1.5–2 լ ջուր և սնունդ։
- 04Լիցքավորիր հեռախոսը և վերցրու powerbank։
- 05Մեր «Ի՞նչ վերցնել արշավին» ցուցակը կօգնի չմոռանալ ոչինչ։
📍 Հավաքատեղի և տրանսպորտ
- 01Հավաքատեղին և ժամը կուղարկենք ամրագրումից հետո։
- 02Մեկնում ենք ճշգրիտ ժամին, խնդրում ենք գալ 10 րոպե շուտ։
- 03Տրանսպորտը հարմարավետ միկրոավտոբուս է։
- 04Կարող եք պատվիրել նաև վերցնել հյուրանոցից։
🌦 Սեզոններ
- 01Գարուն (IV–V)՝ ջրվեժներ և ծաղկած դաշտեր։
- 02Ամառ (VI–VIII)՝ բարձր լեռներ, Արագած, Սևան։
- 03Աշուն (IX–X)՝ Դիլիջանի և Տավուշի գունավոր անտառներ։
- 04Ձմեռ (XI–III)՝ կարճ արշավներ, ձնեղ արահետներ և ձյունակոշիկներ։
📜 Կանոններ
- 01Միշտ մնա խմբի հետ և հետևիր գիդի ցուցումներին։
- 02Մի թող աղբ բնության մեջ։
- 03Ալկոհոլը արշավի ընթացքում արգելված է։
- 04Հարգիր տեղի բնակիչներին և վանքերը։
- 05Առողջական խնդիրների մասին նախապես տեղեկացրու։
💳 Ամրագրում և վճարում
- 01Ամրագրիր կայքում՝ «Ամրագրել» կոճակով, կամ զանգիր 098 10 12 25։
- 02Վճարումը՝ տեղում, քարտով կամ փոխանցումով։
- 03Անվճար չեղարկում՝ մինչև 48 ժամ առաջ։
- 045+ անձի խմբերին՝ 10% զեղչ։
- 05Կարող եք օգտագործել Լեռնամանիայի նվեր-քարտը։
🧭 Գիդեր
Մեր գիդերը
🩹
Առաջին օգնություն
Գիդերը տիրապետում են առաջին օգնության հմտություններին և ունեն դեղատուփ
🗣
3 լեզու
Հայերեն, ռուսերեն և անգլերեն
📡
Կապ և GPS
Երթուղիների GPS-ֆայլեր և կապ ամբողջ արշավի ընթացքում
📚
Պատմություն
Յուրաքանչյուր վանքի և ամրոցի պատմությունը տեղում