Գաղտնիության քաղաքականություն
01Ով ենք մենք
Կայքը պատկանում է Լեռնամանիա արշավական ակումբին։ Կապ՝ lernamaniahikingclub@gmail.com, 098 10 12 25։
02Ինչ տվյալներ ենք հավաքում
Երբ լրացնում եք ամրագրման, կապի, նվեր-քարտի, կարծիքի կամ բաժանորդագրության ձևը, մենք ստանում ենք Ձեր անունը, էլ. փոստը, հեռախոսը և ձեր գրած տեքստը։ Ամրագրման դեպքում նաև ընտրած տուրը, ամսաթիվը և մասնակիցների քանակը։
03Ինչու
Տվյալներն օգտագործվում են միայն ամրագրումը հաստատելու, Ձեզ հետ կապ հաստատելու և, Ձեր համաձայնությամբ, նորություններ ուղարկելու համար։ Մենք դրանք չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ անձանց։
04Որքան ժամանակ
Ամրագրումների և հարցումների տվյալները պահվում են մինչև 3 տարի կամ մինչև Ձեր խնդրանքով ջնջելը։
05Cookie-ներ և բրաուզերի հիշողություն
Կայքը բրաուզերում պահում է միայն Ձեր կարգավորումները՝ լեզուն, մուգ ռեժիմը, ընտրյալ տուրերը և «Ինչ վերցնել» ցուցակը։ Google Analytics-ը միանում է միայն Ձեր համաձայնությունից հետո։
06Ձեր իրավունքները
Կարող եք խնդրել տեսնել, ուղղել կամ ջնջել Ձեր տվյալները՝ գրելով lernamaniahikingclub@gmail.com հասցեին։
Վերջին թարմացում՝ 20.10.2026