Ուղեցույց

Այն ամենը, ինչ պետք է իմանալ արշավից առաջ

📶 Բարդություն

Բարդության մակարդակներ

🌱

Հեշտ

Մինչև 10 կմ, մինչև 500 մ բարձրություն։ Հարմար է սկսնակների և 7+ տարեկան երեխաների համար։

Տուրեր →
🥾

Միջին

10–15 կմ, 500–900 մ բարձրություն։ Պահանջվում է նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն։

Տուրեր →
🏔

Բարդ

15+ կմ կամ 900+ մ բարձրություն, ժայռոտ հատվածներ։ Անհրաժեշտ է արշավային փորձ։

Տուրեր →

🎒 Պատրաստվել

  • 01Ամրագրիր արշավը առնվազն 2 օր առաջ։
  • 02Նախորդ օրը լավ քնիր և խուսափիր ծանր սնունդից։
  • 03Վերցրու լեռնային կոշիկներ, անձրևանոց, 1.5–2 լ ջուր և սնունդ։
  • 04Լիցքավորիր հեռախոսը և վերցրու powerbank։
  • 05Մեր «Ի՞նչ վերցնել արշավին» ցուցակը կօգնի չմոռանալ ոչինչ։

📍 Հավաքատեղի և տրանսպորտ

  • 01Հավաքատեղին և ժամը կուղարկենք ամրագրումից հետո։
  • 02Մեկնում ենք ճշգրիտ ժամին, խնդրում ենք գալ 10 րոպե շուտ։
  • 03Տրանսպորտը հարմարավետ միկրոավտոբուս է։
  • 04Կարող եք պատվիրել նաև վերցնել հյուրանոցից։

🌦 Սեզոններ

  • 01Գարուն (IV–V)՝ ջրվեժներ և ծաղկած դաշտեր։
  • 02Ամառ (VI–VIII)՝ բարձր լեռներ, Արագած, Սևան։
  • 03Աշուն (IX–X)՝ Դիլիջանի և Տավուշի գունավոր անտառներ։
  • 04Ձմեռ (XI–III)՝ կարճ արշավներ, ձնեղ արահետներ և ձյունակոշիկներ։

📜 Կանոններ

  • 01Միշտ մնա խմբի հետ և հետևիր գիդի ցուցումներին։
  • 02Մի թող աղբ բնության մեջ։
  • 03Ալկոհոլը արշավի ընթացքում արգելված է։
  • 04Հարգիր տեղի բնակիչներին և վանքերը։
  • 05Առողջական խնդիրների մասին նախապես տեղեկացրու։

💳 Ամրագրում և վճարում

  • 01Ամրագրիր կայքում՝ «Ամրագրել» կոճակով, կամ զանգիր 098 10 12 25։
  • 02Վճարումը՝ տեղում, քարտով կամ փոխանցումով։
  • 03Անվճար չեղարկում՝ մինչև 48 ժամ առաջ։
  • 045+ անձի խմբերին՝ 10% զեղչ։
  • 05Կարող եք օգտագործել Լեռնամանիայի նվեր-քարտը։
🧭 Գիդեր

Մեր գիդերը

🩹

Առաջին օգնություն

Գիդերը տիրապետում են առաջին օգնության հմտություններին և ունեն դեղատուփ

🗣

3 լեզու

Հայերեն, ռուսերեն և անգլերեն

📡

Կապ և GPS

Երթուղիների GPS-ֆայլեր և կապ ամբողջ արշավի ընթացքում

📚

Պատմություն

Յուրաքանչյուր վանքի և ամրոցի պատմությունը տեղում

Հարցեր ունե՞ս

📞 098 10 12 25
📞098 10 12 25 ✉Email fFacebook 📅Ամրագրել